Սպորտ

Սարչապետում խոշոր հրդեհի հետևանքով բնակիչը կորցրել է ողջ գույքը:

«Լոռի» հեռուստաընկերության «Պատասխան» հաղորդաշարի հյուրը ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին է

Սեպտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Լոռու մարզի Սարչապետ համայնքում: Ժամը 16:53-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղապետարանի մոտակայքում անասնագոմ է այրվում: Դեպքի վայր են մեկնել Տաշիրի հրշեջ փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկներ և ևս մեկը՝ Ստեփանավանից: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Նախնական տվյալներով՝ ամբողջությամբ այրվել է Յուրիկ Բարսեղյանին պատկանող շուրջ 740 քմ. մակերեսով պահեստը, 12.000 հակ. անասնակեր, շուրջ 15տ. կարտոֆիլ, առանց պետհամարանիշի ՛՛ВАЗ 2106՛՛ մակնիշի չշահագործվող ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարների կողմից տարված աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնաբերվել են 5 հորթեր՝ այրված վիճակում:

Image alt Image alt
dasd

asdasd

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *