Սպորտ

Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը տեղեկացրել է, որ ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր Սարգիս Ստեփանանը շարունակում է հաջող ելույթները բազկամարտում: Ռումինիայի Կոնստանտա քաղաքում անցկացվող հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սարգիս Ստեփանյանը դարձել է ոսկե մեդալակիր:
Հիշեցնենք՝ Սարգիս Ստեփանանը վիրավորվել էր 2014 թվականին և կորցրել 2 ոտքն ու աջ ձեռքը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *