2021թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 15-ին, Երևանի Օլիմպավանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օրակարգում 4 հարց է՝
1. 2016 – 2020թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կատարած աշխատանքների մասին:
2. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը
3. Ընտրություններ
4. Ընթացիկ հարցեր:
Հիշեցնենք՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Գագիկ Ծառուկյանը:
0 Մեկնաբանություն