Սպորտ

Սևծովյան երկրների ուժային եռամարտի առաջնությունից մեծավանցիները բերել են 5 ոսկե, 3 արծաթե մեդալներ (տեսանյութ)

5 ոսկի և 3 արծաթ. Լոռու մարզի Մեծավան համայնքում կրկին հաղթական տրամադրություն է: Հունիսի 6-9-ը Բաթումիում կայացել է Սևծովյան երկրների ուժային եռամարտի բաց առաջնություն: Մասնակից 8-10-ը պետությունների մեծ թվով մարզիկների միջև ծավալված պայքարում Լոռու մարզի Մեծավան գյուղը ներկայացնող 8 մարզիկներից 5-ը վերադարձել է ոսկե, 3-ը՝ արծաթե մեդալներով: Ուժային եռամարտի մարզիչ Արտյոմ Սոլոյան էլ 75 կգ քաշային կարգում սահմանել է աշխարհի ռեկորդ: Ոսկե մեդալակիր են դարձել 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը, 67.5 կգ քաշային Մանուկ Արմանջանյանը, 60 կգ Սամվել Հարությունյանը, 30 կգ քաշային Դավիթ Սոլոյանը և մարզիչ Արտյոմ Սոլոյանը: Արծաթե մեդալակիր են դարձել 48 կգ քաշային Միշա Դումիկյանը, 56 կգ Վանիկ Պետրոսյանը և 52 Տիգրան Պետրոսյանը: Հերթական առաջնությանը մասնակցելու համար մեծավանի հավաքականը մարզային իշխանությունների կողմից կրկին աջակցություն չի ստացել, բացը փորձել են լրացնել հովանավորներ՝ Գարիկ և Սերիկ Նահապետյանները, Սարմեն Աթանյանը և Դեկարդ Խանաղյանը: Անկոտրում կամքի շնորհիվ մեր մարզիկները շարունակելու են հայոց եռագույնը բարձր պահել էլ ավելի հեղինակավոր առաջնություններում: Շնորհավորում ենք մեր մարզիկներին՝ մաղթելով մեկը մյուսին հաջորդող հաղթանակներ սպորտոլորտում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *