Կիրիշի քաղաքում անցկացվող «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում անցկացվել է 11 տուրից 7-ը։
Հայաստանի պատվիրակներից Արամ Հակոբյանն ու Շանթ Սարգսյանը ունեն 5-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 3-րդ տեղերը։ Կիրիլ Շևչենկոն լրացուցիչ միավորներով 2-րդն է։ Մամիկոն Ղարիբյանն իր ակտիվում ունի 3․5 միավոր, որով գտնվում է 7-րդ տեղում։ Այսօր տեղի են ունենալու 8-րդ տուրի խաղերը։
0 Մեկնաբանություն