Աթենքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին երկու մեդալ:
Սպորտային սամբոյի տղամարդկանց մրցումներում գերազանց հանդես եկավ մեր 52 կգ քաշային մարզիկ Տիգրան Կիրակոսյանը: Նա նախնական փուլերում պարտության մատնեց ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին ու ռուսաստանից Եվգենի Երյոմինին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը 5:2 հաշվով վստահ հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գիվի Նադարեյշվիլուն եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկած Մխիթար Մխիթարյանը կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհամասի ապագա չեմպիոն, ուկրաինացի Բոգդան Բաբենկոյին եւ ստիպված բավարարվեց բրոնզե մեդալով:
Այսօր մասնակցած մեր մյուս մարզիկ-մարզուհիները պարտություն կրեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Վաղը կկայանան կանանց երեք եւ տղամարդկան վեց քաշային կարգերի մրցումները: Մերոնցից հանդես կգան Սոսե Բալասանյանը, Արսեն Ղազարյանը, Կարեն Իսախանյանը եւ Դավիթ Պետրոսյանը:
0 Մեկնաբանություն