Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը շարունակում է հաղթարշավը Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Բաչկովը մրցեց ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին 4:1 հաշվով:Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում: Ճապոնիայի մայրաքաղաքում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում նա պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը չափեց Անդրեյ Շեմեզի (Սլովակիա) հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով: Հայ մարզիկի հաջորդ մենամարտը կկայանա օգոստոսի 1-ին: Իսկ Կորյուն Սողոմոնյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում:
0 Մեկնաբանություն