2019 թվականի փետրվարի 11-15-ը Դոնեցկ քաղաքում անցկացվել է միջազգային մրցաշար՝ նվիրված Դոնեցկի ժողովրդական հանրապետության բռնցքամարտի «Ոսկե Ձեռնոց» մարզական ակումբի 31-րդ տարեդարձին: Մրցաշարին մասնակցել են նաև Վանաձորի «Մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի բռնցքամարտիկները՝ մարզիչ Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ: Մրցաշարը անցկացվում էր և՛ երիտասարդների, և՛ պատանիների միջև։ Մեր մարզիկները գրանցել են հիանալի արդյունքներ։ Արթուր Շախպազյանը՝ 56 և Գառնիկ Ծատուրյանը՝ 64 կգ. քաշային կարգերում/երիտասարդ/զբաղեցրել են առաջին պատվավոր տեղերը։ Պատանիներից Արման Միսկարյանը 46 կգ. քաշային կարգում ևս զբաղեցրել է 1-ին տեղը։ Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մաղթում նորանոր մարզական հաջողություններ։
0 Մեկնաբանություն