Սպորտ

Վանաձորցի Զորիկ Պողոսյանը' Եվրոպայի եռակի չեմպիոն

Մայիսի 22-ին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև  փաուերլիֆտինգի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Դյուցազնագրքի ռեկորդակիր, ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը։ Նա 90-100 կգ քաշային կարգում 625 կգ արդյունքով դարձավ հաղթող և ռեկորդակիր թե՛ եռամարտի արդյունքով, թե՛ կքանիստ վարժությունում։ 270 կգ բարձրացնելով՝ փորձառու մարզիկը կքանիստ վարժությունում գերազանցեց իր քաշային կարգի բոլոր մասնակիցներին։ Զորիկն իր հաղթանակը նվիրել է ընկերոջ որդուն՝ 44-օրյա պատերազմում զոհված Լիպարիտ Չիլինգարյանին և բոլոր նահատակ հերոսներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *