Տեսակետ

«20 տարի ա ես բաժակով կրանտից ջուր չեմ խմել»: Նոր Խաչակապում չունեն խմելու և ոռոգման ջուր (տեսանյութ)

Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղում տարիներ շարունակ ոռոգման ու խմելու ջրի թեման արդիական է: Գյուղի ռելիեֆի պատճառով մի հատվածն ինքնահոսի խմելու ջուր ունի, վերև չի բարձրանում, գումարած ներքևում ապրող անբարեխիղճ վերաբերմունքը՝ ջուրը բաց են թողնում՝ իրենց այգիներն ու տնամերձերը ոռոգելու նպատակով: Գյուղապետ Սուրիկ Տռուզյանը համամիտ է ջրաչափ տեղադրելու գյուղացիների արդարացի բողոքի հետ: Միայն թե կասկածում է, որ ջրաչափի պարագայում խմելու ջրով մարդիկ ի վիճակի կլինեն հող մշակել, պտուղ-բանջարեղեն աճեցնել, վաճառքի հանել ու եկամուտ ստանալ: Քաղաքաբնակների գրպանին հասու չի լինի մեր գյուղացու աճեցրածը: ադրբեջանցիների օրոք այստեղ ոռոգման հզոր համակարգ է եղել, կարողացել են վարուցանք անել, եկամուտ ստանալ: Խորհրդային միության փլուզումից հետո, համակարգը մաս- մաս թալանվել ու անհետացել է՝ գյուղացիներին կանգնեցնելով փաստի առաջ: Ողջ համակարգից կարողացել է պահպանել միայն խողովակները, որ «Ոռոգում» ընկերությանն են պատկանում: Միայն գյուղի բյուջեն կազմում է այնքան, որքան անհրաժեշտ է բաղձալի ոռոգման համակարգն ունենալու համար՝ 13մլն դրամ: Նախկին ու ներկա իշխանավորների անտաբերությունը մի կողմ է դրել Տռուզյանը, ապավինել հույսը սեփական ուժերին դնելու փորձված իրողությանն ու որոշել ապացուցել բոլորին, որ ցանկության դեպքում կարելի է ունենալ ոռոգման համակարգ: Տեղյակ է պահել մարզի ղեկավարությանը՝ իր մտադրության մասին, մասնակցել «Ոռոգում» ընկերության հայտարարած աճուրդին, գնել նախկին ոռոգման համակարգի խողովակներն ու ապամոնտաժել: Տռուզյանը 300 մետր երկարությամբ ապամոնտաժված խողովակաշարն արդեն միացրել է պոմպակայանին: Ընդ որում այս աշխատանքների համար ոչ մի կոպեկ համայնքի բյուջեից չի ծախսվել, այլ բարի կամեցողների ու խնդրով շահագրգռվածների աջակցությամբ: Ամենաուշը 1 շաբաթից ոոռգման համակարգը շահագործման կհանձնվի:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *