Տեսակետ

2020 թ. հունվարի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 %-ով, սեպտեմբերի 1-ից էլ՝ ուսուցիչների աշխատավարձերը (տեսանյութ)

Երեկ երեկոյան կառավարությունը դռնփակ նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և կարող ենք մի քանի արձանագրում անել: Քննարկման շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: 

Նաև գիտենք, որ սեպտեմբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Որոշում կայացվեց, ինչի մասին հայտարարել էինք, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ծրագրի մանրամասներին, հարցի լուծման մեթոդաբանությանը, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն: Հունիսի 1-ից արդեն բարձրացել են զինվորականների աշխատավարձերը, ինչը նշանակում է, որ զինվորականներն արդեն ստանում են բարձրացված աշխատավարձերը: 

Մանրամասն՝ այստեղ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *