Օկտավա

Բեմանկարչության մասին Արեգ Միրիջանյանի վարպետության դասը

Բեմանկարչության պատմությունից հայտնի է, որ շատ նկարիչներ զբաղվել են նաև բեմանկարչությամբ: Եթե հետ գնանք ու նայենք բեմանկարչության ստեղծման և զարգացման արվեստին՝ կտեսնենք, որ հիմքում, ակունքներում գեղանկարչությունն է: Եթե մի քիչ էլ հետ գնանք դեպի Վերածննդի ժամանակաշրջան, կտեսնենք, որ բեմանկարչական լուծումները լինում էին գեղանկարչական միջոցներով: Այսինքն, բեմանկարչությունը ժառանգել է գեղանկարչության տարրերը, գույն, պատկեր…

Բեմանկարիչը ամենակարևոր օղակներից մեկն է թատրոնում, ռեժիսորի, դերասանի և իհարկե, բեմանկարչի միջոցով է ստեղծվում ներկայացումը:

«Լոռի» հեռուստաընկերության մեդի սրահում այս անգամ հյուրընկալվել էր բեմանկարիչ, գեղանկարիչ, զգեստների նկարիչ՝ Արեգ Միրիջանյանը, ով պատմում է բեմանկարչության պատմության, նրբերանգների մասին:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *