Օկտավա

Կառավարությունը ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Աժ-ից

Կառավարությունը ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսական անկախությունը վերացնող նախագիծը հետ է վերցրել Աժ-ից: Այդ նախագիծը հակասահմանադրական էր՝ բովանդակությամբ և ընթացակարգային կոպիտ խախտումներով: Հատկանշական է, որ նախագծի հետ կապված միջազգային կառույցները հստակ նշել էին, որ փոփոխությունը բացասական էր ազդելու Պաշտպանի հեղինակության, աշխատանքի արդյունավետության վրա, ինչպես նաև կարող էր հանգեցնել միջազգային ամենաբարձր «Ա» կարգավիճակի հատուկ վերանայման, քանի որ առկա կարգավորումը միջազգային լավագույն փորձ է,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել Արման Թաթոյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *