Օկտավա

Կորոնավիրուսից մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել․Առողջապահության նախարարության առաջարկը (տեսանյութ)

Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարել լրացումներ, որոնցով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնել։

ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս  ՀՀ առողջապահության փոխանախարար Անահիտ Ավանեսյանն ասել է, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառյություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *