Օկտավա

Մեծ դժվարություններով ենք պահում հայկական անիմացիան. Արթուր Միքայելյան

«Օկտավա» ծրագրի հյուրը անիմացիայի ռեժիսոր, Multart Studio դպրոցի հիմնադիր տնօրեն Արթուր Միքայելյանն է:
Ի՞նչ է անիմացիան, ինչպե՞ս է ստեղծվում անիմացիոն ֆիլմը, այս հարցերի պատասխաններով Արթուր Միքայելյանը բացահայտեց անիմացիայի զարմանահրաշ աշխարհը, խոսելով աշխարհում հայտնի տեխնոլոգիաներից, հատկապես 3D, ծավալային և 2D անիմացիաների, կերպարների մոդելավորման, կերպարներ ստեղծելու մասին:

-Մեծ դժվարություններով ենք պահում հայկական անիմացիան, չունենք անիմացիայի դպրոց, ժամանանակից աշխարհը ստիպելու է զբաղվել անիմացիայով, նշեց Արթուր Միքայելյանը

 «Օկտավա» ծրագիրը միտված է զարգացնել մարզային մշակութային կյանքը, որը ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից և ռազմավարական գերակա ուղղություններից է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *