Տեսակետ

Ո՞ր ապրանքներն են թանկացել և ինչո՞ւ (տեսանյութ)

Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողներին  վստահեցրել է, որ պարենի և ոչ պարենային առաջնահերթության ապրանքների առկա պաշարների խնդիր չկա: Լարսը բաց է բեռնափոխադրումների համար, իրականացվում են ապրանքների ներմուծումներ:

«ՀՀ-ում վերջին օրերին բենզինի գինը իջել է, ապրիլին սպասվում է գնի իջեցում, սակայն այս ոլորտում ուսումնասիրություն ենք սկսել՝ հասկանալու դիզելի և բենզինի գների կարգավորումը՝ կապված նավթի և այլ ապրանքների հետ»: 

Գեղամ Գևորգյանի խոսքով՝ բժշկական սպիրտի պաշարների պակաս չկա, սակայն նկատվում է  որոշ չափով գնի ավելացում։ Ալկոգելի գնի վրա, սակայն, սա ազդեցություն չի ունեցել: 

«Եթե սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի ծավալի պակաս էր տիրում, այս պահին բոլոր խոշոր  ցանցերում կա մնացորդ: Կա նաև բավական մեծ չափով մնացորդ ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, քանի որ նրանց արտադրության ծավալները մեծացել է՝ ինչպես սպիրտի շշալցման, այնպես էլ ալկոգելի հետ կապված»:

Գեղամ Գևորգյանի տեղեկացմամբ՝  փետրվարի 26-ից մինչև մարտի 23-ը ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություն է իրականացվել մի շարք մթերքների գների հետ կապված, քանի որ դոլարի և ռուբլու կուրսի տատանումները կարող են ազդեցություն ունենալ այս 2 արտարժույթով Հայաստան ներմուծվող ապրանքների գնի վրա: 

«Գյուղմթերքները մեր հանձնաժողովի տիրույթում չեն, սակայն հասարակության պահանջներից ելնելով՝ մոնիտորինգ իրականացրել ենք և ունենք գների բարձացում տեղական՝ կարտոֆիլի, պոմիդորի, վարունգի, խնձորի, բանանի, կիվիի, մանդարինի: Բայց դա կապված է սեզոնի հետ, քանի որ մարտ ամիսը գյուղատեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնն է, և այս շրջանում հաճախ թանկանում է»:

Ձավարեղենի թանկացում չի նկատվել, ոչ շատ թանկացել է  ձեթը, ինչի ուղղությամբ ուսումնասիրություններ են տարվում՝ հասկանալու՝  կապվա՞ծ է դա դոլարի արտարժույթի տատանմա՞ն, թանկ գնով ձեռք բերելո՞ւ հետ, թե՞ տնտեսվարողի որոշումն է:

«Հավի ձվի գինն այժմ տատանվում  է 40 դրամի սահմանում: Նա նաև հիշեցրել է ամիսներ առաջ ձվի էժան գնի հետ կապված վարույթ սկսելու մասին, քանի համոզված էին, որ ՀՀ-ում ձվի արժեքը 36 դրամից էժան չի կարող լինել։ Այսինքն՝ հիմա ոչ թե թանկացել է, այլ նորմավորվել: Կաթնամթերքի հետ կապված էական գնի փոփոխություն ակնհայտ չէ: Դեպքեր կան, որ կաթի և մածունի գինը  բարձրացել է, պիտի ուսումնասիրվի՝ հասկանալու կապվա՞ծ է դա կաթի փոշու գնի ավելացման, թե՞ այլ երևույթների հետ»:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ այս պահին 10 ընկերություն ալկոգել է արտադրում, գները տարբեր են՝ կախված չափից: Հնարավոր է, որ արտադրության ծավալների հետ մեկտեղ, ալկոգելի գինը նվազի: Իսկ դիմակների գների թանկացումը կապված է դրանց համաշխարհային գների բարձրացման հետ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *