Օկտավա

Ոչ ֆորմալ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված տեղական մակարդակում բնապահպանական տեղեկատվության հասանելիությանը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» հկ-ն հետ համատեղ Վանաձորում իրականացրել են ոչ ֆորմալ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված տեղական մակարդակում բնապահպանական տեղեկատվության հասանելիությանը և դրա դերին համայնքների զարգացման գործում: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի «Իրազեկ Հայաստան» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն»-ը «Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Սպիտակ համայնքներում մոնիթորինգի է ենթարկել բնապահպանական ծրագրերին ուղղված բյուջեները, ծասերի արդյունավետությունը: Արձանագրված խնդիրների վերաբերյալ նաև երկխոսություն են իրականացրել ՏԻՄ-ի և բնակիչների մակարդակով: Թիրախում բնապահպանական ծախսերն են, դրանց արդյունավետությունը, ինչ մեխանիզմներ են կիառել ծախսերի մասին քաղաքացիներին իրազեկելու գործում, և արդյո◦ք այդ գործիքները պարզ են եղել և հասկանալի: Պատմում է «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» հկ նախագահ Մարի Չաքրյանը: «Բնապահպանական և առողջապահական ծրագրերի համար նախատեսվող գումարները չեն ծառայում բուն նպատակին» .- շարունակում է Մարին՝ բերելով ակնհայտ խախտումներ: Մոնիթորինգի արդյունքների մասին պատմող զեկույցում ավելի տեսանելի և խմբավորված կլինեն խնդիրները՝ դրանց լուծման ճանապարհին բնակիչների ներգրավվածությունը: Ծրագիրն իրականացվում է Եվրոմիության ֆինանսավորմամբ: 1 ամսից կավարտվի ենթադրամաշնորհային ծրագիրը ու արդյունքներն ամնբողջությամբ կհանրայնացվեն, իսկՙ Իրազեկ հայաստանը՚ դեռ շարունակվելու է: Կարևորն այս ծրագրերի ոչ միայն խնդիրներն արձանագրելն է, այլև պատասխանտու մարմինների հետ դրանց համատեղ լուծումներ մշակելը, կարևորեցին հանդիպմանը ներկա համայնքների բնակիչները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *