Տեսակետ

Սահմանին կան կրակոցներ, հակառակորդին տրվում է համարժեք պատասխան. ԳՇ պետ (տեսանյութ)

Այս պահի դրությամբ սահմանին կան կրակոցներ, բայց դրանք նպատակային բնույթ չեն կրել, կանխատեսում ենք, որ այս ուղղությամբ լարվածություն չի լինի: Այս մասին  լրագրողների հետ հանդիմանն ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե արդյոք շարունակվում է հայ-ադրբեջանական  սահմանի՝ Նոյեմբերյանի հատվածում նախորդ շաբաթ գրանցված լարվածությունը, և ինչպիսի պատասխան է տվել հայկական կողմը։

«Սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Համարժեք պատասխան տրված է, որևէ դեպք չեմ հիշում, որ վերջին շրջանում համարժեք կամ ավելի (կոշտ – Tert.am) պատասխան չի տրվել»,- վստահեցրեց նա:

Գլխավոր շտաբի պետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի  թիվը նվազել է, առաջիկայում այդ մասին մանրամասն տվյալներ կներկայացվեն:

Անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել է:

Գեներալ-լեյտնենանտը նշեց, որ կորուստների վերաբերյալ տվյալները չեն թաքցնում, հաշվետու են: 

Գեներալ-լեյտնենանտը նշեց, որ կորուստների վերաբերյալ տվյալները չեն թաքցնում, հաշվետու են:

«2019թ-ին ծառայության հետ կապված ունեցել ենք 17 զինծառայողի մահ՝ 2018-ի 28 զինծառայողի մահվան համեմատ, դա մոտ 39 տոկոսով նվազում է և բավականին մեծ աշխատանքի արդյունք է: Բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- նշեց նա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *