Օկտավա

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում հրդեհի հետևանքով այրվել են 3 բնակիչներ, 4-րդը՝ տեղափոխվել Երևան

Դեկտեմբերի 11-ին վաղ առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում: Բռնկված հրդեհի արդյունքում լիովին այրվել է թաղամասի փայտաշեն բնակարաններից մեկը, կան զոհեր: Ըստ հարևանների՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 5-ի սահմաններում. հրդեհի հետանքով հայտնաբերվել են 59-ամյա Անուշ Բալասանյանի, 36-ամյա Վեհանուշ Հակոբյանի և 10-ամյա Գրիգոր Գրիգորյանի ծխախեղդ եղած դիերը։ Փրկվել է 26-ամյա Դավիթ Հակոբյանը, որին տեղափոխել են սկզբում Ստեփանավանի ԲԿ, ապա ռեոնոմոբիլով տեղափոխել են Երևանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Ըստ Ստեփանավանի ԲԿ վնասվածքաբան Ռաֆիկ Յիրիցյանի՝ վիճակը գնահատվում է ծանր: Թե ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ, դեռևս հայտնի չէ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վարկածները տարբեր են՝ հոսանքի տատանումից մինչև փայտի վառարանի կիրառում: Փաստի առթիվ հարուցվել է գործ, քննչական խումբն աշխատում է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *