Տեսակետ

«Ծառայելու եմ բոլորին՝ առանց կուսակցական խտրականության»: Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

Մարզպետ Հրանտ Մարգարյանն առաջին անգամ քաղաքացիների ընդունելություն է: անցկացնում: Քաղաքացիների մեծաթիվ լինելը թավշյա հեղափոխությամբ էր պայմանավորված: Նրանցից շատերը եկել էին պարզապես ձեռք սեղմելու և շնորհավորելու: Խնդիրները, որոնցով դիմել էին քաղաքացիներից շատերը, բազմաթիվ էին՝ համայնքի ղեկավարի պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերից մինչև սոցիալական, առողջապահական, բնակարանաշինական ոլորտներ, աշխատանքի փնտրտուք ու նեղ անձնական հարցեր: Տաշիրի տարածաշրջանի Սարատովկա համայնքի բնակիչ Արամ Բարսեղյանը դատի է տվել համայնքի ղեկավարին՝ պաշտոնը չարաշահելու, ալկոհոլի ազդեցության տակ անվայելուչ արտահայտություններ անելու և այդպիսով անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Դեպքը տեղի է ունեցել մարզպետարանի ներկայացուցչի ներկայությամբ, մարզի ղեկավարի հանձնարարականն այս մասով խիստ էր: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *