Օկտավա

Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրենը հանդես է եկել 4-ամյա գործունեության հաշվետվությամբ

Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը գործընկերներին և հանրությանը ներկայացավ աշխատանքային 4 տարիների հաշվետվությամբ: Ամենամեծ ձեռքբերումը ազգային նվագարանները նոր մակարդակի հասցնելն է համարում: Սրանով պայմանավորված՝ տարեցտարի ավելանում է ժողգործիքներով հետարքրքվող աշակերտների թիվը՝ 2014թ-ից ի վեր՝ 79-ից հասնելով 99-ի: Անցած 4 տարիների ընթացքում ակտիվ համագործակցել են տեղի հանրակրթական, երաժշտական, արվեստի դպրոցների հետ, կնքել համագործակցության հուշագրեր: Դիրիժոր, կոմպոզիտոր, փողային նվագախմբերի հիմնադիր Վլադիմիր Ռապացկու առաջարկով առաջիկայում դպրոցում կգործի փողային, լարային ազգային նվագարանների և երգչախմբերի համատեղ նվագախումբը: Մտադիր են հուշագրեր կնքել մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների հետ: Վարդան Դոլմաջյանն առանձնացնում է ամենանշանակալին՝ 2018թ-ին Հայաստան-Լիտվա բարեկամության կամուրջի հաստատումը, ինչի շնորհիվ տեղի երեխաները Լիտվայում հյուրախաղերի մեկնելու հնարավորություն ունեցան: Առջևում Կոմիտասի 150-ամյակին նվիրված մեծ միջոցառումն է, որին դպրոցում ամենայն պատասխանատվությամբ են պատրաստվում՝ արժանին մատուցելով Կոմիտասի անունը կրելու բարձր պատվին:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *