Տեսակետ

Վանաձորում տեղի է ունեցել արձակագիր Պատրիկ Արտեմիի "Ժամադրություն" ժողովածուի շնորհանդեսը

Ընթերցողի սեղանին  արձակագիր, լրագրող Պատրիկ Արտեմիի  "Ժամադրություն " ժողովածուն է: Գրքի խմբագիրն է բ.գ.դ., պրոֆեսոր  Թերեզա Շահվերդյանը, ով, լինելով նաև արձակագրի "Խաղը" և "Սորան" ժողովածուների խմբագիրը, տալիս է վերջին ժողովածուի յուրահատկությունը. թեմատիկայի փոփոխության մեջ է: Պատրիկ Արտեմին 15 տարի ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում՝ քաջատեղյակ է Հայաստանի  ներաքաղաքական անցուդարձին: "Հրեշտակի սատանան" վիպակում զավեշտական գույներով է ներկայացրել առաջին 3 նախագահների վարած արտաքին և ներքին քաղաքականությունը՝ մեկ նախագահի տեսքով: Վիպակից զատ Ժողովածուում տեղ են գտել "Արևելյան Մանկություն", նովելների շարքը և "Սուլթան" "Թռիչք Ժամանակի միջով", "Արցախյան մորզե", "Կեչիկան" և "Ժամադրություն" պատմվածքները:  Թերեզա Շահվերդյանն  հիացմունք է արտահայտում Պատրիկ Արտեմիի   բարձրարվեստ գրականության, խոսքի կուլտուրայի և լեզվական մշակույթի մասին։ Պրոֆեսորըն այժմ աշխատում է "Պատրիկ Արտեմիի բառակապակցությունները, որոնք կանգնած են դարձվածքներ դառնալու ճանապարհին՚՚ իր հոդվածի վրա, որն առաջիկայում կտպագրվի: Շնորհանդեսի բացմանը ներկա էին արձակագրի գրականագետ, երաժիշտ ընկերները, լոռեցի ընթերցասեր հանրությունը: 
Պատրիկ Արտեմին իր գրական ժամանակը սկսել է,  երբ մայրամուտին է հասնում կյանքի ճանապարհը։ Այսօր 80-ամյա գրողը ծննդյան հոբելյարի հետ նշում է գրական գործունեության 15–ամյակը, շնորհանդեսը շարունակում է բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը,  ընթերցելով Լևոն Սարգսյանի՝ դեռևս չհրատարակված " Բան սերունդներին՚" հոդվածը: 
  Արձակագրի առաջին՝ "Լեռան երեկոն" ժողովածուն լույս է տեսել 15 տարի առաջ, 2_դը՝ 2009-ին՝ "Հարդագողի ճամփորդներ"_ը, 2017թ-ին լույս է ընծայել միանգամից 2  "Սորա" և "Խաղը" ժողովածուները, իսկ ահա  2019թ-ին Ժամադրություն ժողովածուն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *