Տեսակետ

"Վիշեգրադը հայ երեխաների աչքերով" ցուցահանդեսը ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղում

3-րդ տարին է՝ Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամը շարունակում է  համագործակցությունը "Վիշեգրադ" միջազգային հիմնադրամի հետ, այս տարի նոյեմբերի 5-9-ը կյանալալիք "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում Երևանում, Հայաստանի 7 մարզերում, Արցախում և Վրաստանում կիրականացնի "Վիշեգրադ՝ գումարած Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. նոր մոտեցումներ" հատուկ ծրագիրը:  Ծրագրում ավելացել է արվեստի բաղադրիչը. այս առիթով  ԳԱԿ ՎՄ-ի հարկում  2-րդ  համատեղ ցուցահադեսն է՝  խորագիրը՝ <<Վիշեգրադը հայ երեխաների աչքերով>>: Ցուցահանդես-մրցույթին տեղ են գտել Վիշեգրադի երկրների՝ Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի և Լեհաստանի  նաև Վրաստանի և Հայաստանի մշակութային ժառանգությունը պատկերող 6 երկրների մոտ 115 աշխատանք, որոնց հեղինակները գեղագիտության կենտրոնի շուրջ 4-15 տարեկան 30 սաներ են:    
Ցուցահանդեսի նպատակն է  Վիշեգրադի երկրների Հայաստանի և Վրաստանի միջև միջմշակութային երկխոսության տարածումն ու ընդլայնումը,  անմիջական կապերի ստեղծումն ու ամրապնդումը  ոչ միայն Երևանում և մարզերում, այլև Վրաստանում: Կենտրոնի սաները նախապես ծանոթացել են տվյալ երկրների մշակույթին. խոհանոցի առանձնահատկություններից մինչև արվեստի պատմություն ուսումնասիրել, նոր միայն  սկսել են աշխատել: 
 "Վիշեգրադ՝ գումարած Հայաստան և Վրաստան միջմշակութային երկխոսություն. Նոր մոտեցումներ" հատուկ ծրագիրի շրջանակներում Հունգարիայից, Սլովակիայից, Չեխիայից և Լեհաստանից, Վրաստանից ժամանած հյուրերի աչքից աննկատ չանցավ կատարած զգալի աշխատանքը:      
 Հայաստանի "Ռոլան Բիկով" հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը նշեց, որ Վիշեգրադի երկրներից, Վրաստանից ժամանած հյուրերից և հայ արվեստագետներից բաղկացած միջազգային ժյուրին կընտրի լավագույն նկարները, որոնց հեղինակները կպարգևատրվեն և կհրավիրվեն մասնակցելու "Ռոլան" մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնի փակման պաշտոնական արարողությանը:  Ցուցահանդեսը ԳԱԿ Վ/մ _ում բաց կլինի մինչև նոյեմբերի 25-ը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *