Պատասխան

«Իմ քայլը ֆորումին» ընդառաջ Լոռու մարզպետը հանդես է եկել մամլո ասուլիսով

Փետրվարի 23-ին Լոռու մարզում կայանալիք ֆորումը որպես տնտեսական հեղափոխության մեկնարկ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրավիրել էր մամլո ասուլիս՝ ներկայացնելու Վանաձորում կայանալիք «Իմ քայլը՝ հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ու ակնկալիքները: Մարզի ՏՏ, գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության ոլորտների զարգացմանն ուղղված շուրջ 50 բիզնես ծրագրերից կշահի արդյոք Ալավերդու պղնձաձուլարանը, ցույց կտա ժամանակը: Մարզպետը չի շտապում որևէ հստակ ծրագիր մատնանշել: 50 ծրագրերից ամենամեծը՝ մինչև 4.5 մլրդ դրամ արժողությամբ, Վանաձորի ճոպանուղու կառուցմանն է վերաբերվում: Եթե այն հաջողի, մարզում տուրիզմը մեծ առաջընթաց կգրանցի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *