Պատասխան

Ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունը թանկ գնով ցեմենտ գնում. Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետևում է, թե Կառավարությունը ինչ գնումներ է անում և մտահոգիչ փաստերի հետ է առնչվում։ Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունը ցեմենտ է գնում «Հիդրո Գրուպ» կազմակերպությունից, որը թանկ է վաճառում ցեմենտը։

«Այս կազմակերպությունից գնում եք կատարել բավականին թանկ գնով, դա բավարար չէ, Կառավարության տարբեր գերատեսչություններ այս նույն կազմակերպությունից պարբերաբար գնումներ են կատարում և նաև շինարարական աշխատանքներ։ Երբ որ ուսումնասիրում ես այս տարօրինակ իրավիճակը, հասկանում ես, որ կազմակերպությունը, անելով անգամ շինարարական աշխատանքներ, ունի ընդամենը 2 աշխատակից, այնինչ 2018-19 թթ․ 150 մլն դրամի գնում եք կատարել։ Ինչո՞ւ եք այս տեսակ գնում արել, և ի՞նչ հիմնավորում ունի նման ձեռքբերումը»,- հարցրեց Մանե Թանդիլյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի պատասխան հարցին, ասաց, որ լավ կլիներ՝ ստուգեր, նոր հարցին պատասխաներ։

«Եթե դա մեկ աղբյուրից գնում չի եղել, մրցույթային կարգով է եղել, չեմ կարծում որ խնդիրներ են առաջանալու այդ դեպքում։ Բացի դրանից մենք մեծաքանակ ցեմենտ ենք ձեռք բերում տարվա կտրվածքով և շատ ժամանակ մենք ունենում ենք հրատապ գնումներ խնդիր։ Այս կոնկրետ դեպքով չեմ կարող Ձեզ պատասխանել, ժամանակ է պետք, կարձագանքեմ»,- հավելեց նա։

Արձագանքելով Դավիթ Տոնոյանին՝ Մանե Թանդիլյանը ակնարկեց, թե գնումներում կոռուպցիոն ռիսկեր է նկատել։

«Այն գնվել է մայիսին, այսինքն՝ Դուք բավական ժամանակ ունեիք մրցույթ հայտարարելու, այն գնվել է մեկն անձից և այդ նույն մատակակարից։ 33 մլնի ցեմենտ է գնվել մի կազմակերպությունից, որի պահեստը գտնվում է Արարատում, և բոլորս գիտենք Արարատում գործող Արարատ Ցեմենտին»,- նկատեց Մանե Թանդիլյանը։

Դավիթ Տոնոյանը նշեց, որ քանի որ կոռուպցիայի մասին է ակնարկում պատգամավորը, ապա այսօր ինքը կճշտի և ելույթ կունենա։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *