Պատասխան

«Իշխանությունները կգան ու կգնան, պետությունը կմնա»․ Գասպար Կարապետյան

«Պատասխան» հաղորդաշարի հյուրը ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն է։

Նա նշում է, որ, անկախ նրանից՝ Հայաստանում ովքեր են եղել իշխանության գլուխ կանգնած, իրենց կուսակցությունը միշտ սերտ գործակցության մեջ է եղել Հայաստանի հետ․ իշխանությունները կգան ու կգնան, իսկ պետությունը կմնա։

Պարոն Կարապետյանը վստահեցնում է, որ Դաշնակցության մեջ շերտավորումներ չկան, Դաշնակցությունը միասնական է, չկա Հայաստանի ու սփյուռքի դաշնակ․ եթե ինքը լավն է, Հայաստանի իր դաշնակ ընկերն էլ է լավը, եթե Հայաստանի ընկերը վատն է, ուրեմն ինքն էլ վատ դաշնակցական է։ Իրենց բոլոր որոշումներում նույնքան պատասխանատու են Հայստանի դաշնակ ընկերները, որքան իրենք, և, հակառակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *