Պատասխան

ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԻ ՆՎԱԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

«Լոռի» հեռուստաընկերության «Պատասխան» հաղորդաշարի տաղավարում քննարկվեց նպաստներին և կենսաթոշակներին վերաբերող խնդիրները: Թեմաների վերաբերյալ փաստական և վիճակագրական տվյալները վերցվել են «Ամփոփ մեդիայի» կայքից: Հաղորդմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնի ավագ մասնագետ Ժորա Գրիգորյանը և Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի պետ՝ Արմեն Ավետյանը: Հաղորդման ընթացքում խոսվեց տեղական խնդիրների մասին, որոնք առավել ակտուալ են և որոնք հաճախ կառավարությունում դառնում են որոշումներ, ինչպես նաև քննարկվեց օրենսդարական այն փոփոխությունները, որոնք ավելի են դյուրինացրել ծառայություն-շահառու կապը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հաղորդումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ՝ «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում։ Հաղորդման ընթացքում հնչեցված կարծիքները միմիայն հաղորդման մասնակիցներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն սույն ծրագիրն իրականացնող կազակերպությունների տեսակետները։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *