Պատասխան

Սփյուռքի դաշնակցականները սատարում են Արամ Ղարաբեկյանին

«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Լոռու մարզում ՀՅԴ վարկանիշային թեկնածու Արամ Ղարաբեկյանին և սփյուռքի նրա թիմակիցներին՝ Րաֆֆի Տեր-Պողոսյանին ու Արեգ Ղարաբեկյանին, որոնց պնդմամբ իրենց կուսակցությունը տարիների փորձառություն ունեցող կուսակցություն է, և իրենք մշտապես իրենց խոսքը գործ են դարձնում։ Առաջադրված լինելով որպես վարկանիշային թեկնածու՝ պարոն Ղարաբեկյանը Լոռու մարզի համար առանձնացնում է երկու հիմնաքարային խնդիր՝ արտագաղթը և աշխատավայրերի պակասը, որոնք փոխկապակցված են միմյանց։ Մեր մարզում գերակշռում են փոքր և միջին բիզնեսները, որոնք անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում ընդլայնվել, և պարոն Ղարաբեկյանի համոզմամբ՝ պիտի խրախուսել փոքր բիզնեսները, ոչ թե համահարթեցման օրենքները ներդնելով՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահել մեծ բիզնեսները։ Պարոն Ղարաբեկյանն ասաց, որ ընտրություններից անկախ, իրենք տնտեսական բյուրոյի հետ մոտ մեկուկես տարվա համագործակցության արդյունքում արդեն ունեն տնտեսության զարգացման կմախք և մոտավորապես պատկերացնում են՝ ինչ ներդրումներ են հարկավոր մարզի զարգացման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *