Պատասխան

«Վանաձորի քիմգործարանը չէր փակվի, եթե լիներ պետական հոգածություն»։ Ռուբեն Պարսամյան

«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր Լոռու մարզի թիվ ինը ընտրատարածքում առաջադրված վարկանիշային թեկնածու Ռուբեն Պարսամյանին։

Պարոն Պարսամյանն ասաց, որ բացի դռնեդուռ քարոզարշավից, իրենք ակտիվորեն մասնակցում են նաև հեռուստաեթերից կազմակերպվող հանդիպումներին՝ չնայած նրան, որ քարոզարշավի ժամանակը շատ կարճ է, և պարզվում է՝ ոչ բոլոր քաղաքական ուժերն են հասցրել պատրաստվել և իրենց ներուժը ըստ ամենայնի ներկայացնել։ 

Պարոն Պարսամյանի խոսքով՝ ներկա քարոզարշավը նախորդ ընտրարշավներից տարբերվում է այն տեսակետից, որ պատասխանատվությունը շատ բարձր է․ պատասխանատվություն երկրի զարգացման նկատմամբ, երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից, պատասխանատվություն այն փոփոխությունների համար, որոնք անհրաժեշտ են մեր երկրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *