ՄԱՐԶ

2020 թվականից Թումանյան համայնքը ավագանի չունի, այդ պատճառով բյուջեն լիարժեք չի կատարվում

Շուրջ երկու տարի Թումանյան խոշորացված համայնքն ավագանի չունի: Հիմքում ունենալով 2011 -ին կառավարության կողմից հավանության արժանացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը, 2015թ-ին Լոռու, Սյունիքի, Տավուշի մարզերի 22 համայնքներում տեղի ունեցան տեղական հանրաքվե, արդյունքում Թումանյանը, Տաթևը և Դիլիջանը դարձան առաջին միավորված համայնքները: Թումանյանը խոշորացվեց հարակից վեց համայնքների հետ և համաձայն ԿԸՀ նախնական արդյունքների` Լոռու մարզի Աթան, Ահնիձոր, Թումանյան, Լորուտ, Մարց, Շամուտ և Քարինջ համայնքներում Թումանյան կենտրոնով միավորմանը կողմ է արտահայտվել 1007 մարդ կամ հանրաքվեին մասնակցած անձանց 68%-ը: 7 համայնքներից Աթանում, Ահնիձորում և Շամուտում բնակիչները խոշորացմանը դեմ են եղել: 2021թ-ի հոկտեմբերի 6-ին, առանց նախնական հանրաքվեի՝ Թումանյանին միացան նաև Դսեղն ու Չկալովը: Այսպիսով Թումանյան վարչական շրջանով խոշորածված համայնքի բնակչության ընդհանուր թիվը հասավ 6969-ի:

25 տարի համայնքը ղեկավարել է այս մարդը՝ Լևոն Զավարյանը, նա չցանկացավ հարցազրույց տալ, սակայն ասաց, որ դժգոհ է: Փետրվարին լրացել է իր, որպես համայնքի ղեկավարի և Թումանյան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը: Իսկ ժ/պ Տիգրան Մխիթարյանի փաստում է, որ 1.5 տարի համայնքն ավագանի չունի, հետևասբար ոչ նիստեր կարող են գումարվել, ոչ էլ որոշումներ կայացվել: Նշենք, որ ավագանին`անդամները` թվով 9-ը, ընտրվել էր 2016թ-ի փետրվարի 4-ին, սակայն ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել է ավագանու 2020թ-ին հունիսին՝ հրաժարականի հրամայականով: 2020թ-ի բյուջեն հաստատվել է ավագանու կողմից հունվարին, այժմ համայնքը գործում է 2021 թ-ի` 175 մլն դրամ արժողոթյամբ բյուջեով:

  -Ավագանու բացակայությունը ինքնին խնդիր է, - ասում է ժամանակավոր պաշտոնակատարը, շարունակելով, պահուստային ֆոնդը տնօրինել չի կարող, չնայած համայնքային բազմաթիվ խնդիրների առկայությանը: Օրինակ, ավագանու առկայության դեպքում` բնակիչների հետ համատեղ քննարկմամբ, 100 մլն դրամով հիմնովին կբարեկարգեին 7500 քմ մակերեսով Լորուտի բնակավայրերիի ներսի ճանապարհները` տուֆով սալարկելով:

Թումանյան խոշորացված համայնքում իրականացնում է 30 մլն դրամ արժողությամբ մեկ սուբվեցիոն ծրագիր, որի 60 տոկոսը պետության, 40 տոկոսը համայնքի ներդրումն է: Տուֆով Թումանյանի ճանապարհները մեր այցելության պահին սալարկում էին: Շինաշխատանքները նկատում են բնակիչները, և մատնացույց անում որպես համայնքային տեսանելի փոփոխություն: Կտոր հարցում Ի պատասխան ՏԻՄ-ի աշխատանքներին իրենց մասնակցությանը, թումանյանցիները զարմանքով կամ տարակուսանքով էին արձագանքում: Մասնակցային կառավարումը համայնքում տեսանելի կլինի 3 տարի անց, վստահեցնում է Տիգրան Մխիթարյանը, շարունակելով, որ 2016թ-ին համայնքի ավագանու անդամակցությունից ի վեր, իր առաքելությունը համարում է համայնք-ՏԻՄ կապի ամրապնդումը, որպեսզի համայնքի բոլոր բնակավայրերի բնակիչները մասնակցություն ունենան համայնքային կառավարմանը, որքան թումանյանցին, ինչը չէր տեսնում նախկին ղեկավարի աշխատելաոճում:

Ստվերում մնացած հիմնախնդիրները, սակայն չեն ազդում համայնքում նախընտրական տրամադրությունների վրա, հարցվածներից բոլորն էլ նշեցին, որ մասնակցելու են դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին` հանուն համայնքի բարգավաճման:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության  գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *