Սոցիալական

Հիշե՛ք այս դեմքը, որքան էլ դիմակը խնամքով թաքցնում բժշկուհու ապրումները, կարոտն ու աննմարդկային հոգնածությունը

Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Սարգսյանը գրում է.

Հիշե՛ք այս դեմքը, որքան էլ դիմակը խնամքով թաքցնում բժշկուհու ապրումները, կարոտը, աննմարդկային հոգնածությունը, ամեն հիվանդին ապրումակցելու կարողությունը, որն ի դեպ, ոչ բոլորին է տրված: Այո, դիմակի տակից չի երևում  բժշկուհու կարոտն առ իր տուն, ուր արդեն 2 տարի  գնալու հնարավորություն չունի, որովհետև աշխատում է 7/24 ռեժիմով, չի զգացվում իր զավակների կարոտը:  2 տարի մայրը զրկված է  զավակներին գրկելու, նրանց գուրգուրելու ծնողական հաճույքից այն պատճառով, որ երկրում  դեռ շարունակվում է մոլեգնել Քովիդը, օրական խժռելով կյանքեր, դեռ կան իր կարիքն զգացող մարդիկ, դեռ կան պատվաստման իրենց հերթին սպասող քաղաքացիներ:  Ինքը Հիպոկրատին է երդվել:  Նա բժշկուհի  Կուռոյանն է, Մարգարիտա Կուռոյանը, ով փորձելով օգտակար լինել իր երկրին, իր երկրի առողջապահական համակարգին, իր երկրի քաղաքացուն, մայրաքաղաքից եկել հասել է Վանաձոր, «Գուգարք» պոլիկլինիկա ծառայելու մեզ, բուժելու մեզ, փրկելու մեզ, բայց գտնվել են, չեմ վախենա այդ արտահայտությունից, անշնորհակալ  ինֆուզորիաներ, որոնք պարապությունից կամ ֆեյսբուքյան այս կամ այն խմբում ինքնահաստատվելու բուռն ցանկությունից դրդված, իրենց ընկերուհիներից ետ չմնալու մոլուցքով տարված, որոշել են փայլել իրենց «մտքի թռիչքով» ու կասկածի տակ առնել 2 բարձրագույն բժշկական կրթություն ստացած բանիմաց բժշկուհուն  իրենց բառերով ասած «բժշկի կոչում տալը»: Նախ սույն արարածին երևի հարկ է բացատրել, որ կոչումով բժիշկ ծնվում են, ոչ թե ստանում ինչ որ ԲՈւՀ-ում, բայց դե նման գրառում անողների ուղեղին դա դժվար թե հասու լինի:  Միայն այն, որ մարդը եկել հասել է Վանաձոր, արդեն իսկ խոսում է թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական բարձր որակների մասին: Ես ինքս բժշկուհու պացիենտն եմ ու վստահաբար կարող եմ ասել՝ թե՛ նախաքովիդյան, թե՛ ետքովիդյան  ընթացքում Մարգարիտա Կուռոյանը ինձ բառացիորեն վերականգնեց:  
 Գրառման  սքրինշոթը միայն տեսնելիս արդեն կասկածում ես՝ սույն արարածը դպրոց, ընդհանրապես, հաճախե՞լ է, թե՞ ոչ, որևէ հոդաբաշխ միտք արտահայտելու ունակություն ունի՞, թե կարևորը Ֆեյսբուքում մի բան գրի, զբաղվեն, քննարկեն իրենց տափակ ուղեղներով, պարապությունից օրն անցնի, դե հիմա գլամուռ ա չէ՞ խմբերում ստատուսներ գրելը. ուղղագրական սխալների մասին երևի լռեմ: Ես չեմ բացառում բազմաթիվ բացթողումները առողջապահական համակարգում, բազմիցս եմ ասել, որ շատ խնդիրներ ու դժգոհություններ պարզապես վատ լոգիստիկայի ու ռեսուրսների պակասի հետևանք են, բայց  չմոռանանք, որ բժիշկներն էլ են մարդիկ, միս ու արյունից, նրանք էլ են հոգնում, նրանք էլ են հյուծվում, նրանց նյարդերը երկաթից չեն, իսկ որ մեր բուժաշխատողները  Քովիդից ի վեր քուն ու դադար չունեն, փաստ է, փաստ է նաև այն, որ առողջության առաջնային պահպանման օղակի աշխատողներն իսկապես աշխատում են ծանրաբեռնված, հյուծման եզրին են, պատերազմը չհաշված: Ես ինքս այսօր, գրեթե, 3 ժամ եմ անցկացրել «Գուգարք» պոլիկլինիկայում ու հասկացա, որ իմ նյարդերը հաստատ տեղի կտային, եթե ես լինեի բժշկուհի Կուռոյանի փոխարեն: Ո՛չ հերթ պահելու մշակույթ ունենք, ո՛չ բժշկի մոտ մտնելու, ո՛չ սպասելու, բոլորը միշտ ուզում են առաջինն իրենք մտնեն, բոլորը միշտ վռազ են, բոլորը միշտ նախապես պայմանավորված են կամ շուտ հերթ են պահել, ու այս խառնիճաղանջության մեջ դեռ գտնվում են նման հողաթափիկները, որոնք  դժգոհ են: Անունն առայժմ չեմ հրապարակում, բայց տեղեկություններ ունեմ, որ բժշկուհի Կուռոյանը մտադիր է դատարան դիմել՝  իր պատիվն ու  արժանապատվությունը վիրավորելու համար:  Հուսամ հաջորդ անգամ բառերի ընտրության մեջ ավելի զուսպ կլինի, չնայած ում ինչ եմ ասում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *