ՄԱՐԶ

Հովհաննես Հարությունյանն ազատվեց Շիրակի մարզպետի պաշտոնից

Կառավարությունն ընդունեց որոշում, որով պաշտոնից ազատվեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հովհաննես Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *