Ամեն անգամ համայնքը ժամանակավոր լքելուց արմատները Վրույրին կանչում, ետ են պահում որևէ այլ տեղ ապրելուց: Այդպես եղավ երբ 2010թ-ին կրթությունը շարունակելու նպատակով մեկնեց Վանաձոր, այդպես եղավ, երբ 7 ամիս աշխատաեց և ապրեց Երևանում: Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՎՊՀ «Իրավագիտություն» բաժինը: 3-րդ կուրսից արդեն աշխատանքային առաջարկներ է ստացել: Ժպիտով է հիշում իր առաջին աշխատավարձը:
Հաջորդ աշխատանքային առաջարկը ստացել է Ստեփանավանից, փաստաբանական գրասենյակի համակարգող, առաջարկն ընդունել և ներկայումս էլ աշխատում է: Վրույրը Գյուլագարակում զարկ է տվել փոքր բիզնեսի զարգացմանը, hիմնել է «Տորմակ» հյուրատունը, ջերմոց՝ բիոգազի կայանով, ֆերմա:
Սիրում է իր ծննդավայրը, իր հողն ու ջուրը, ապրել-արարելու է միայն այստեղ՝ իր Գյուլագարակում՝ նորաստեղծ ընտանիքի հետ: Հյուրատան աշխատանքներում Վրույրին աջակցում է կինը: Ասում է, որ լավ, ճիշտ գյուղացի լինելը կոչում է, և այդ կոչմանը պետք է արժանի լինել աշխատանքով և ջանասիրությամբ:
Տորմակ հյուրատան ամենամեծ առավելությունը լավ հյուրերն են, հատկապես ամռան ամիսներին ազատ համարներ գրեթե չեն ունենում. վստահեցնում է Վրույրը և պատմում հյուրատան հաջողված պատմությունը:
Վրույրը նաև ֆերմեր է: Կաթի ինքնարժեքն իջեցնելու նպատակով ջերմոց է կառուցել, որպեսզի տեղում, ֆերմայի համար հիդրոպոնիկ կեր աճեցնի:
Ջերմոցը ջեռուցելու մասին մտածելիս հասկացել է, որ գոմաղբը գյուղի հարստություններից է: Այս է վկայում ջերմոցին կից բիոգազի կաթսան , որի համար որպես հումք ծառայում է գոմաղբը: Օրական արտադրողականությունը ` 30 խորանարդ մետր մեթան գազ:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն