44-օրյա պատերազմից հարյուրավոր ընտանիքներ կորցրեցին միակ կերակրողին: Նրանցից մեկն էլ 3 անգամ տեղահանված Վերգինեի ընտանիքն էր: Վերգինեն իր երեխաների հետ հանգրվան է գտել Վանաձորում:
Պետության աջակցությամբ Վերգինեի ընտանիքը սեփական տուն է ձեռքբերում Վանաձորում: Տունը կա, բայց ապրել է պետք, երեխաների հոգսը շատ է, այն արդեն միայն ի՛ր ուսերին: Որոշում է տան մի հատվածում ձեռներեցությամբ զբաղվել, որպեսզի կարողանա պահել 7 անչափահաս երեխաներին:
Հայտնվում են բարի մարդիկ, ընտանիքին շրջապատում սիրով և հոգատարությամբ, աջակցում ավտոտնակի վերանորոգման հարցում, գումար տրամադրում, որպեսզի ավտոտնակի մի հատվածում բանջարեղենի վաճառակետ բացի:
Միացյալ Նահանգների ՛՛Ծնողազուրկ հայ մանուկների աջակցության հիմնադրամը՛՛ ֆինանսավորում է նաև ավտոտնակում հացի արտադրամաս հիմնելու Վերգինեի գաղափարը: Տիկին վերգինեն գոհանում է նաև նրանից, որ եկամուտը, ինչպես ինքն է ասում՝ իրենց ձրի ուտելն է: Մեր այցելության պահին հիմնադրամի ներկայացուցիչները և հոգևոր հովիվը հացի արտադրամասի բացումն էին կազմակերպել:
Հուզվում է տիկին Վերգինեն, աչքերն արցունքոտվում են, սակայն ասում է՝ խեղճանալու, ընկճվելու իրավունք ինքը չունի, հիմա երեխաների համար և՛ հայր, և մայր է ինքը, պիտի անհոգ մանկություն ապահովի նրանց համար, պիտի կրթվեն երեխաները, մասնագիտություն ձեռք բերեն, մարդ դառնան:
Սրտացավ մադկանց աջակցությամբ Վերգինեն սովորել է թխվածք թխել, որպեսզի կարողանա երեխաների հոգսը հոգալ:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն