Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ջրի բացակայության պատճառով մղարթեցիներին աղջիկ չեն տալիս: Մարդիկ լքում են գյուղը (տեսանյութ)

2017-ին մի շարք այլ գյուղերի հետ Մղարթը հայտնվել է Օձուն խոշորացվածի կազմում: Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում գյուղի մասին հիշատակումները ժլատ են՝ ընդամենը 4 նախադասություն ու ոչ մի տող ջրի խնդրի մասին: 460 բնակիչ ունեցող գյուղին մոտ աղբյուրներ կան,- ասում է վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը: Մոտակա աղբյուրից էլ հնարավոր է ջրագիծ կառուցել ու սնուցել գյուղը: Հաշվարկներ չեն արել, բայց որ այն գյուղի ուժերից վեր է՝ միանշանակ է: Համայնքային բյուջեից պատրաստ են ներդնել իրենց մասնաբաժինը: Բոլորը տեղյակ են խնդրի մասին՝ և՛ Լոռու մարզպետարանում, և՛ Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում, բայց ոչինչ չի փոխվում: Նորմալ ջրամատակարարում Մղարթն ունեցել է կոմունիստի օրոք,-ասում է Մոսինյանը: Անկախացանք ու զրկվեցինք ջրից: Նախկինում Ագարակի ու Ալավերդու ջրագծից ջուրը պոմպով մղվում էր գյուղը սնուցող ջրամբար: Անկախությունից հետո ջրագծերը թալանվեցին ու մնացինք աղբյուրների հույսին: Ջրի բացակայությունը լուրջ ազդեցություն է ունենում Մղարթի դեմոգրաֆիական պատկերի վրա: Սարգիս պապը անկեղծ տխրությամբ է ասում, որ մղարթեցի երիտասարդներին աղջիկ չեն տալիս ջուր չլինելու պատճառով: Շատերն են լքում գյուղը՝ բարեկեցություն փնտրելով մայրաքաղաքում կամ մոտակա քաղաքներում:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *