Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

Ուղիղ.Վանաձորն ընտրում է. բանավեճ

ՈՒՂԻՂ. ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԱՎԱԳԱՆՈՒ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ 1-ԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ

«Լոռի» հեռուստաընկերության ուղիղ եթերում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հերթական հեռուստաբանավեճն է, այս անգամ բանավիճում են ցուցակների 1-ին համարներ՝ Արտավազդ Ալավերդյանը՝ «Ապրելու երկիր» կուսակցություն, Անդրանիկ Ղուկասյանը՝ «Կոմունիստական կուսակցություն», Հրանտ Այվազյանը՝ «Լուսավոր  Հայաստան» և Արամ Խաչատրյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր»:

Անդրանիկ Ղուկասյան /ՀԿԿ/- Ակնկալում է արդար պայքար, և վստահ է, որ իրենց ձայն կտան:

Արամ Խաչատրյան /ՔՊ/- Համայնքապետի գործունեությունը ոչ միայն տնտեսական խնդիրների համար է, այլ նաև քաղաքական պաշտոն է, և իրենք պատրաստ են ստանձնել և քաղաքական բեռը և տնտեսական:

Հրանտ Այվազյան /ԼՀԿ/-Երկար տարիներ մենք փորձում ենք ընտրությունների միջոցով ունենալ լավ քաղաք, որտեղ վանաձորցին իրեն զգա տանտեր, բայց էդպես էլ չենք ունեցել:

Արտավազդ Ալավերդյան /ԱԵ/- Մենք պետք է լծվենք այս գործին, պատրաստ ենք, ունենք ոլորտային լավ մասնագետներ:

Առաջին հարցը, որ 33 տարի ակտուալ է Վանաձոր քաղաքում՝ տնակային ավանների խնդիրն է:

Արտավազդ Ալավերդյան /ԱԵ/-   Այն մարդիկ, ովքեր ապրում են տնակներում, նրա՛նց համար է գերխնդիր, բազմասեգմենտ են բնակիչները, ոմանք նույնիսկ մեր քաղաքի բնակիչներ չեն: Գտնում է, որ հողհատկացումը այդ մարդկանց՝ մասամբ կլուծի խնդիրը, մարդիկ պատրաստ են, բայց առաջնահերթությունը տրվի այդ հողի վրա 33 տարի բնակվող քաղաքացուն:

Հրանտ Այվազյան /ԼՀԿ/- Եղել եմ հանձնաժողովի անդամ, որպես ավագանի և բազմիցս փորձել ենք լուծում տալ, բոլորն էլ արժանի են կացարան ունենալու, մենք կարող ենք տեղական բյուջեից, միջազգային ֆոնդերից, դրսի մեր հայրենակիցներից գումարներ խնդրել և բնակարանաշինություն կատարել:

Արամ Խաչատրյան /ՔՊ/- Համայնքի խնդիրները բաժանում է երկու խմբի՝ տեղական շանակության և պետական, և  գտնում է, որ տնակային ավանների խնդիրը պետական մակարդակով լուծելու խնդիր է: Խաչատրյանը մասնավորեցրեց Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի խնդիրը

Անդրանիկ Ղուկասյան /ՀԿԿ/- Ով եկել է իշխանության, բոլորն էլ խոստացել են, բայց չեն կարողացել լուծել, որովհետև այն պիտի ավելի բարձր մակարդակում պիտի լուծվի: Կամ պետք է հողահատկացում արվի ու մարդիկ կառուցեն իրենց տունը, կամ՝ բնակարան կառուցեն ու մարդկանց տեղավորեն:

Այս թեմայի շուրջ բանավեճ ծավալվեց, մասնավորապես՝ Ա. Ալավերդյանը դիմեց Ա. Խաչատրյանին, ասելով, որ իրենք իշխանություն են, և պետք է զանազանեն կարևորը՝ երկրորդականից: Եթե գումար կա, ապա այդ գումարով ոչ թե զբոսայգիներ պետք է կառուցվեն, այլ տնակային ավանների բնակիչների խնդիրները պետք է լուծվեն: Ա. Խաչատրյանն էլ ակնարկեց, որ սոցիալական խնդիրների լուծման հրաշալի հնարավորություն է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ երկու սոցապ. նախարարի մակարդակով (Մանե Թանդիլյան, Մեսրոպ Առաքելյան (խմբ.)), և Վանաձորի բյուջեն գոյատևման բյուջե է, որով հնարավոր չէր լուծել բնակարանիշության խնդիրներ:

Առավել մանրամասները՝ տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *