Սոցիալական

ԲՈՐԻՍ ՉԻՉԻԲԱԲԻՆ ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՈՒՐԱԽ ԴՐՈՇԻ ՎՐԱ

ԲՈՐԻՍ ՉԻՉԻԲԱԲԻՆ
ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՈՒՐԱԽ ԴՐՈՇԻ ՎՐԱ

Ուրախանալը, սակայն, դեռ վաղ է, -
թեկուզ աղմկեն պատգամախոսներ՝
թե լավացած վերքն արդեն անցավ է,
թե չկան արդեն վայրագ ամբոխներ,
թե թշնամու դին արդեն դրոշ չէ,
թե հետամնաց հանկարծ կլինեմ,
բայց ես հո գիտեմ,- ինչ էլ որ գոչեն,-
չի մեռել Ստալինը:

Կարծես թե բանը սպանվածներն են լոկ,
անհետ կորածներն Հյուսիսում հեռու, -
իսկ մի՞թե դարը չի տուժել իրոք
չարիքից , որ նա ցանեց սրտերում:
Քանի կա աղքատ, քանի կա հարուստ,
քանի մենք պիտի ստախոս լինենք,
քանի չենք պրծել վախից ի վերուստ,-
չի մեռել Ստալինը:

Քանի ստի մեջ անամոթ, անսանձ՝
փափկասուններն են նստած ինչպես խան,
հակասեմական դեմքերն ապշացած,
անպատկառների խումբը պետական,
կաշառակերը քանի մեծամիտ,
և բյուրոկրատն էլ անդարդ կլինի,
մատնիչն է քանի շահին հետամուտ,-
չի մեռել Ստալինը:

Սովորույթով չէ՞, մի՛թե, հենց այդ հին,
երբ տգետները պատրաստ են այսօր
տարբերանշան դնել ամենին,
որ երիտասարդ և թարմ է և նոր:
Նույնը չէ, անշուշտ, ճամփան էլ փառքի:
Քանի հաճույքը կուշտ ոհմակինն է,
տականքն է նեղում թե Պաստեռնակին,-
չի մեռել Ստալինը:

Եվ հենց մե՛ր իսկ մեջ՝ վախկոտ, գիշատիչ,
մի՞թե ստալինյան ոգին չէ՛ պահված,
երբ չենք որոնում ճշմարիտ ոչինչ,
այլ նոր բանից ենք վախեցած, լարված:
Ես կեղծիքի դեմ մարտի եմ նետվում,
աննահանջ կերպով մերժում եմ հինը,
սակայն ի՞նչ անել, երբ հենց մե՛ր ներսում
չի մեռել Ստալինը:

Երդվում եմ ուրախ դրոշի վրա՝
արդար ու ազնիվ մարտնչել արի,
ճամփաս կլինի դառնաղի, դժվար,
քանի չի չքվել ծնունդը չարի,
չեմ զղջա բնավ, չեմ լինի նկուն ,
մարտի մեջ երբեք հոգնած չեմ լինի,
քանի շնչում եմ, քանի մեր կյանքում
չի մեռել Ստալինը:

թարգմանությունը.՝ Խորեն  Գասպարյանի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *