Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում մասնավորապես ասվում է՝ Բագրատաշենի անցակետում տրանսպորտային միջոցների հերթի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ այս պահին Բագրատաշեն-Սադախլո անցակետում երկար հերթ է, որի պատճառը տրանսպորտային միջոցների քանակությունն է։
Ժողովրդի շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, որ հերթի պատճառն այն է, որ անցակետի վրացական հատվածում աշխատում է միայն մեկ անցուղի, որը չի համապատասխանում իրականությանը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Բագրատաշեն - Սադախլո անցակետի հայկական և վրացական հատվածների ղեկավարների հետ։
Հայտնում ենք, որ անցակետի երկու հատվածներն էլ աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ ու ծավալով, գործում են բոլոր անցուղիները։
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել։
0 Մեկնաբանություն