Սոցիալական

«Ես արեցի էն, ինչ կարող էի։ Մնացածն արդեն Նիկոլի ու իր թիմի գործն ա». Վահե Խաչիկյան

Պայքարը, հեղափոխությունն ու մենք

Վերջերս շատ եմ լսում էն կարծիքը, թե՝ «Ես արեցի էն, ինչ կարող էի։ Մնացածն արդեն Նիկոլի ու իր թիմի գործն ա»։
Չեղավ է ընկերներ, պայքարը չի սկսվել ու ավարտվել հեղափոխական ցույցերին մասնակցելով։ Պայքարը  մեր մտքում պետք է լինի միշտ, պայքարը  անօրինականության դեմ, ու այդ պայքարում արտոնյալներ չպետք է լինեն։ Պետք է գիտակցենք, որ մենք ենք  օրենքը կիրառողը ու այդ օրենքը չպետք է կիրառվի սելեկտիվ ձևով։
Պայքարը պետք է լինի մեր արդեն սովորություն դարձած սխալ ու անօրինական քայլերի ուղղման համար, մենք պետք է մեզ «ստիպենք» լուսացույցի տակ սպասել մինչև մեզ համար կանաչ լույսը վառվի՝ անկախ նրանից ճանապարհն ազատ է, թե չէ։ Պետք է սովորեցնենք մեզ, որ թեկուզ 100֊ավոր մետրերով աղբաման չլինելու պարագայում պետք է սիգարետի «բիչոկը» պահենք մինչև աղբամանին հասնենք։
Պետք է հասկանանք, որ խնդրի մասին բարձրաձայնելը գործ տալը չէ, այլ ավելի լավ ապրելու տեսլականը։
Պետք է հասկանանք, որ «լավ տղեն» բարդյուրին պպզած թզբեխ պտտողը չէ։ Պետք է հասկանանք, որ մեր շրջապատող միջավայրի տերն ու պատասխանատուն մենք ենք ու մենք ենք մեղավոր, եթե այն լավը չէ։ Ու ոնց Փոքրիկ Իշխանում ա ասում «Հենց արթնանաս, քեզ կարգի բերես, կարգի բեր նաև մոլորակդ»։ Այսինքն որքան, որ հոգ ենք տանում մեր անձերի ու բարեկամների համար նույնչափ էլ պետք է հոգ տանենք մեր շրջակայքի համար։
Պետք է հիշենք, որ ամեն բան լավ է լինում, եթե խոսքերը գործով են ուղեկցվում։ 
Սերն էլ է այդպես, եթե գործնականում չես կիրառում ու այն «ապացուցող» գործողություններ անում՝ մեռնում է։
Այնպես որ եկեք մեր խոսքը գործ լինի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *