Ֆեյսբուքյան օգտատեր, լեզվաբան Գարիկ Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
55.000 հազար դրամ նվազագույն աշխատավարձի դիմաց նախարարների 1.5 միլիոն դրամ աշխատավարձը նույնիսկ շատ քիչ է: Ավելի լավ կլինի նախարարները ստանան 3 միլիոն աշխատավարձ, դեռ ավելին` նվազագույն աշխատավարձի բարձրացման համար առաջարկվող 63 000 կամ 68 000 հազար դրամների 8 կամ 12 հազար դրամներն էլ թող ուղղվեն նախարարներին, փոխնախարարներին ու մյուսներին: Նրանք արժանի են դրան. արդեն մեկ տարի ու կես է այնպիսի «կառուցողական, վերականգնողական» գործունեություն են ծավալել, որ նույնիսկ նախկին «ազնվացեղ» թալանչիների կադրերից մեկը` ոմն Միքայել Մինասյան, գործող իշխանությունից ժողովրդին փրկելու համար պլանավորում է հիմնադրել «Հայաստանի փրկության ճակատ»:
Կներեք, բայց ո՞վ՝ ումի՞ց, ի՞նչ՝ ինչի՞ց փրկելու խնդիր, գրեթե, չկա, քանի որ հայ ժողովուրդը պետք է փրկության նոր եզրեր գտնի ձեզնից բոլորից. դուք իրարից, գրեթե, չեք տարբերվում: Հավատացեք: Միակ տարբերությամբ, որ նրանք` նախորդները, թաքուն ու գաղտագողի էին թալանում, իսկ դուք` նորերդ, դարձյալ գաղտագողի, բայց արդեն` կնիքով ամրագրված:
0 Մեկնաբանություն