Ֆեյսբուքյան օգտատեր Թագուհի Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն մեկ շաբաթ է, Վանաձորի 23-րդ դպրոցում ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է։ Ես, ինչպես և մնացած մասնակիցները, գերազանց էինք ստացել գրավոր և բանավոր փուլերի քննությունները։
Այսօր առավոտից մի խումբ ուսուցիչներ փորձում էին ստուգել մեր լեզվական և գրականագիտական գիտելիքները։ Ես չեմ ուզում խոսել հարցերի ծայրաստիճան պարզագույն լինելու մեջ։ Իմ դիմաց նստած երկու ուսուցիչները ամեն կերպ փորձում էին համոզել, որ ես սխալ եմ, իրենք՝ ճիշտ։ Նրանցիղ մեկը ենթակայից հետո դա բառն էր օգտագործում, (դա լեզվական կոպիտ սխալ է)։
Ինձ չընդունեցին նրա համար, որ ինքնակենսագրականս տպագիր էր, սկզբից նշել էի կրթությունս, ապա՝ աշխատանքային փորձս։
Եվ ասացին, որ քո հոդվածները, գիտական գրքի համահեղինակ լինելը և մասնագիտական գիտելիքները դպրոցի համար շատ են։
Եվ ամենակարևորը՝ հուզվող եմ։ Այսինքն, եթե ես անվասայլակի վրա լինեի,ինձ դուրս էին շպրտելու։
Շատերը չանցան նրա համար, որ գեղեցիկ ձեռագրեր չունեին։
Ո՞վ է պատասխանատու այս կրկեսի, բոլորիս վիրավորելու և հիմարի տեղ դնելու համար։
0 Մեկնաբանություն