«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է ստացել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ,
Րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։
Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,- գրել է Սեֆիլյանը:
0 Մեկնաբանություն