Միջազգային

96 տարի անց Իտալիայի հավաքականը պարտություն կրեց իր հարկի տակ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը 2021թ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց Իսպանիայի ընտրանուց:
Այդպիսով` ընդհատվեց իտալացիների անպարտելի խաղերի շարքը, որը սկսվել էր 2018 թվականի սեպտեմբերի 10-ից հետո և կազմում էր 37 հանդիպում: Բացի այդ, «Սկուադրա աձուրան» պաշտոնական մրցաշարերում առաջին անգամ պարտվեց սեփական դաշտում՝ վերջին 22 տարվա մեջ: 1999թ սեպտեմբերին «երկնագույն թիմը» Եվրո-2000-ի ընտրական փուլի խաղում իր հարկի տակ վերջին անգամ տանուլ էր տվել Դանիային:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Իտալիայի հավաքականը 2-րդ անգամ է պարտություն կրել Միլանում խաղալիս: Առաջին սայթաքումը տեղի էր ունեցել 96 տարի առաջ՝ 1925 թվականին, Հունգարիայի ազգային թիմի հետ խաղում:
Նշենք, որ 2021թ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարն այս օրերին անցկացվում է Իտալիայում: Իտալիայի և Իսպանիայի հավաքականներից բացի, կիսաեզրափակիչ են մտել նաև Ֆրանսիայի և Բելգիայի ընտրանիները, որոնք այսօր կհանդիպեն Թուրինում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *