Տեղական քաղաքականություն

Երիտասարդները երկրի խնդիրների մասին չեն գրում. Լիլիթ

Լիլիթ Հովհաննիսյանը երիտասարդ գրող է, ստեղծագործել է փոքր տարիքից և այսօր արդեն համալրել է երիտասարդ ստեղծագործողների համայնքը։ Պատմում է երիտասարդ գրողների խնդիրների, նախասիրությունների, տպագվելու բարդությունների, դրամաշնորհների բացակայության մասին։

Մուտքը գրական աշխարհ

   -Արդեն մեկ տարի է՝ գրողների միության անդամ եմ։ Դա մեծ պատասխանատվություն է գրողի համար, որ շատ աշխատի, շատ ընթերցի, ունենա իր ուրույն ձեռագիրը։ Սկսել եմ ստեղծագործել փոքր տարիքից։ Տպագրվել եմ հանրապետական մամուլում, փորձել եմ, որ իմ ստեղծագործությունների միջոցով ընթերցողը ծանոթանա ինձ հետ, իր խնդիրների լուծումը, իր հարցերի պատասխանը գտնի նաև իմ ստեղծագործությունների մեջ։

Համացանցային գրականություն

   -Համացանցում կա տարբեր որակի գրականություն, որը հաճախ նաև ուղղորդող է։ Սրա հետ մեկտեղ կա նաև բարձր գրականություն, էլեկտրոնային գրքեր, բայց ճաշակը փչացնելու համար կա նաև ցածր գրականություն։

Գրողի սոցիալական վիճակը

   -Գրողների սոցիալական վիճակը ծանր է հատկապես Հայաստանում։ Ժամանակին գրողները կարողացել են իրենց վաստակով սոցիալական խնդիրները լուծել։ Հիմա դա անհնար է։ Գրողը պետք է ունենա լավ վարձատրվող աշխատանք, որ կարողա գրի, սակայն հարց է՝ այդ բարձր վարձատրվող աշխատանքը որքան ազատ ժամանակ կտա իրեն, որ ինքը կարողանա նաև ստեղծագործել։ Գրողի համար դա շատ լուրջ հարց է։ Եթե գրողն ունենար որոշակի աջակցություն, գրքերը տպագրվեին, վաճառվեին, գրողը կարող էր միայն ստեղծագործելով ապրել։

Ի՞նչ թեմաներով են գրում երիտասարդ գրողները

   -Վերջին տարիներին շատացել են երտասարդ ստեղծագործողները։ Որքանով ինձ է հայտնի՝ նրանք ունեն նախընտրելի երկու թեմաներ՝ հայրենիք և սեր։ Իմ կարծիքով այսօր երիտասարդ ստեղծագործողների մոտ բացակայում է թեմաների և ժանրերի բազմազանությունը։ Ես ստեղծագործում եմ հիմնականում կոնցեպտուալ պոեզիա, որի հիմքում դրված է գիտելիքը՝ գեղարվեստորեն ներկայացված և զգացմունքներով հարուստ։ Նախընտրում եմ նաև հոգեբանական և խոհափիլիսոփայական թեմաները։ Հայրենիքի թեմայով քիչ եմ գրոմ, դա մի տեսակ ռիսկային է, քանի որ հաճախ մեր զգացմունքները թույլ չեն տալիս լիարժեք արտացոլել իրականությունը, որպեսզի ընթերցողը մեր ստեղծագործությունից հուզվի, և կարողանա գտնել ինչ-որ ելք, ինչ-որ լուծում։

Ովքե՞ր են երիտասարդ ստեղծագործողների հերոսները

   -Իմ հերոսները հիմանակնում ինձ շրջապատող մարդիկ են և նրանց միոջոցով ես փորձում եմ ներկայացնել խնդիրները 1-ին դեմքով, որովհետև եթե ընթերցողը զգում է, որ ես դա ապրել եմ, այդ ամենի միջով անցել եմ ու փորձել եմ ելք գտնել այդ ամենից՝ ինքը նույնպես փորձում է ելքեր գտնել իր կյանքի դժվարությունները հաղթահարելու համար։

Երկրի թեման

   -Երիտասարդները, հայրենիքի, երկրի խնդիրների մասին չեն գրում, դա մեծ բաց է։ Եթե գրում էլ են՝ դա պաթոսային է և չի տալիս որևէ լուծում, գրողը պիտի պարտադիր նաև լուծում առաջարկի, պիտի գրողի ստեղծագործությունը նաև օգտակար լինի երկրի համար։

Ստեղծագործողների ազատությունը

   -Ազատության խնդիր չկա, ազատություն կա։ Երիտասարդներն այսօր կարող են գրել ամեն ինչ, մամուլում տպագրվելու խնդիր էլ չկա։ Վանաձորում տպագրվում է Երկունքը, Երևանում՝ Գրական թերթը, Գրեթերթը, Նորք ամսագիրը, որոնք սիրով տպագրում են ևդրանով խրախուսում երիտասարդներին։

Դրամաշնորհային ծրագրեր գորղների համար

Նախկինում տպագրում էին գրքեր, վաճառում էին դրանք, գրողներին հոնորարներ էին տալիս։ 2017 թվականից այլևս չի արվում։ Հիմա ընդամենը փոքր հատվածով դրամաշնորհներ են տալիս, որով տպագրվում է 9-10 գիրք, և հիմականում նույն մարդիկ են տպագրվում այդ դրամաշնորհներով։ Լավ կլիներ, որ 10-ի փոխարեն 40 գրողի տրվեր տպագրվելու հնարավորություն, որովհետև եթե գրողը չի տպագրվում և ընթերցողը չի կարդում նրան, ապա կորչում է ստեղծագործելու մոտիվացիան։ Չկան նաև միջազգային դրամաշնորհներ, որոնք ուղղված կլինեն գրականությանը, տարաբնույթ միջոցառումների կազմակերպմանը, որտեղ գրողները հնարավորություն կունենան միմյանց հետ շփվելու, միմյանց գործերին ծանոթանալու։

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *