Մարիամ Սահակյանը Ստեփանավան խոշորացված համայնքի «Լույս» երիտասարդական կենտրոնի համակարգողն է: Սովորում է ճգնաժամային պետական ակադեմիայի 3-րդ կուրսում: Մինչ քաղաքացիական հասարակության կառույցների հետ շփումները ցանկանում էր բանկում աշխատել, հաշվապահ դառնալ, սակայն այսօր մտադրությունը փոխել է, սակայն գտնում է, որ կառավարման ոլորի մասնագիտությունն իրեն անհրաժեշտ է նաև ՀԿ ոլորտում, իսկ ակադեմիայում ստացած գիտելիքները և հմտությունները հաջողությամբ կկիրառի նաև այս ոլորտում:
«Լույս» երիտասարդական կոնտրոնը
-Երիտասարդության համար կազմակերպում ենք ժամանց և ոչ ֆորմալ կրթություն: Ժամանցն իր մեջ ներառում է ֆիլմերի դիտումներ, կոմիքսների և բավեճերի ակումբներ, գրական երեկոներ, որտեղ պատանիները գրքերից հատվածներ են կարդում և միասին քննարկում ենք: Ինչ վերաբերում է ոչ ֆորմալ կրթությանը, առաջնորդական և փափուկ հմտությունների զարգացմանը, ապա դրանք երիտասարդներրի օգնում են կյանքում իրենց տեղը գտնելուն, թեկուզ հեռավար, բայց ինչ-որ աշխատանք գտնելուն:
Ծրագրերին մասնակցելու հմտություններ
-Կենտրոնում մենք երիտասարդներին ծանոթացնում ենք տարբեր ծրագրերին մասնակցելու կարողություններին և հմտություններին: ներկայումս ունենք նոր ծրագիր, որին երիտասարդական կենտրոնից մի քանի երիտասարդներ են մասնակցելու: Սկիզբ ենք դրել «Ապագայի սերունդ» ծրագրին, որ նպատակն է աշխատել համայնքապետարանների հետ:
Ինովարիում
-Այս փուլում իրականացնում ենք նաև «Ինովարիում» ծրագիրը, որպես 5-րդ սերնդի ներկայացուցիչներ: «Ինովարիումը» առաջացել է «Ինովացիա» բառից, այսինքն՝ նորարարություն, որի նպատակն է համայնքային խնդիրներին լուծումներ տալ ոչ թե հնացած, այլ նորարարական մեթոդներով: Ծրագրի առավելությունը նաև կայանում է նրանում, որ ամեն ինչ խաղարկային է, մենք ծրագրի հատուկ հավելվածի միջոցով ստանում ենք առաջադրանքներ և կատարում ենք աշխատանքները: Այդ առաջադրանքներից են օրինակ, համայնքապետարանի բաժինների, թանգարանի հետ ծանոթացումը, համայնքային խնդիրներ ենք վեր հանել:
Մեր շարքերը համալրվում են
-Երիտասարդական կենտրոնը արդեն մեկ տարեկան է և ստեղծման օրվանից ես կամավորել եմ: Սկզբում 12 հոգի էինք, հետո համացանցի միջոցով մեր թիվն ավելացավ, դարձանք 20,30… հիմա արդեն 60 երիտասարդ է ներգրավված կենտրոնի աշխատանքներում, որոնցից 20-30-ը տատանողական ակտիվ են, դա շատ բարձր ցուցանիշ է համարվում:
Երիտասարդության խնդիրների լուծումը
-Երիտասարդության խնդիրներից ամենակարևորն այն է, որ երիտասարդը անգործության չմատնվի համայնքում, այլ ունենա զբաղվածություն, որն էլ կարողանա օգտագործի իր օգտին, այսինքն դասեր քաղելով իր զբաղվածությունից: Իմ օրինակով ասեմ. Ես մասնակցել եմ տարբեր թեմաներով դասընթացների և հաճախ չէի հասկանում, թե դրանք որտեղ ենք ինձ պետք գալու, բայց հիմա երբ հետ եմ նայում՝ հասկանում եմ, որ դրանք ինձ շատ բան են տվել, որոնք ես օգտագործում եմ իմ կյանքում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն