Լիլիթ Սինդոյանը «ԻնՍտեփանավան» զարգացման հիմնադրամի ծրագրերի պատասխանատուն է, ով ՔՀԿ ոլորտում փորձառու է, ունի բազում իրականացրած ծրագրեր մարզի տարբեր համայնքներում, բազում երիտասարդական նախաձեռնությունների հեղինակ է: Լիլիթը գնահատելով ՔՀԿ-ների գործունեությունը մարզերում, գտնում է, որ ՔՀԿ-ները ավելի շատ պետք է ներկայացված լինեն փոքր համայնքներում:
Պետության աջակցությունը ՔՀԿ-ներին
-Քաղաքացիական հասարակություն բոլոր այն կառույցները, ովքեր ուզում են աշխատել՝ չեն սպասում պետության աջակցությանը, իրենք են փնտրում աջակցություն տարբեր աղբյուրներից: Ազնիվ լինելու համար պիտի ասեմ, որ վերջին 2-3 տարիներին զգալի է պետության աջակցությունը քաղաքացիական հասարակական կազմակերպություններին: Բավականին շատացել են պետական, այդ թվում՝ ԿԳՄՍ, Զբոսաշրջության նախարարությունների կողմից տրամադրվող դրմաշնորհները: Պարզապես այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ՔՀԿ-ները ցանկանում են այդ երկար, երբեմն արհեստական խոչընդոտներ ստեղծող ծրագրերին մասնակցել:
ՔՀԿ-ների անկախությունը
-Հայաստանի նման զարգացող երկրի համար ՔՀԿ-ների անկախությունը շատ հարաբարեկան է: Եթե հիմնական ռեսուրսները հայթհայթվում են դրսի դոնորի միջոցով, ապա կախվածությունը լինում է այնտեղ, թե ի՞նչ պահանջներ ունի դոնորը, իսկ եթե ներքին, ներհայաստանյան ոլորտում ենք դիտարկում՝ կախվածությունն այն է, թե ինչ պահանջներ ունի պետությունը: Սակայն բոլոր այն ՔՀԿ-ները, ովքե իրենց առաքելությամբ, իրենց տեսլականներով, նպատակներով ստեղծվել են ի օգուտ հասարակության՝ նրանք անկախ են: Եթե անկախության զգացողությունը չի լինում կամ արհեսատականորեն խոչընդոտվում է՝ կազմակերոպությունը դադարում է գործունեություն ծավալել կամ ելքեր է գտնում իր անկախությունը վերգտնելու համար: Իսկ եթե կազմակերպությունը ստեղծված է հանրության տարբեր շերտերի շահերիի պաշտպանության, ոտնահարված իրավունքի վերականգնման համար և անկախ չի գործում, ապա ձևական է նրա գործունեությունը:
ՔՀԿ-ների խնդիրները փոքր համայնքներում
-Եթե համեմատենք 2010-15 թվականների հետ, ապա կասեմ, որ այն ժամանակ քաղաքացիական հասարակության կառույցներ և նախաձեռնող խմբեր շատ չկային, հիմնականում մի քանի մեծ կազմակերպություններ էին գործում իրենց ծրագրերով: Հիմա, ի ուրախություն մեզ՝ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ակտիվ են և այդ ակտիվությունը ձևական չէ, այսինքն չեն ստեղծվում ինչ-որ դրամաշնորհի շրջանակում, ծրագիր անում, փակվում ու գնում՝ իրենց տվյալները թողնում ինչ-որ գրքերում կամ ուղեցույցներում: Հիմա հեշտ է ՔՀԿ-ների աշխատանքը, բայց փոքր համայնքներում հեշտ է, թե դժվար՝ շատ հարաբերական է: Եթե համայնքի ղեկավարությունը, որոշումներ կայացնողները, համայնքի ակտիվ մասը, բիզնեսի ներկայացուցիչները, մտավորականները, ովքեր հետաքրքրված են համայնքի զարգացմամբ՝ միանշանակ նման համայնքում աշխատելը և հեշտ է, և համագործակցային է, և կառուցողական է, արդյունքն էլ ավելի լավ է լինում:
Կնոջ դերը ՔՀԿ-ների զարգացման գործում
-Ես վստահ եմ, որ Հայաստանում ՔՀԿ-ների զարգացման գործում մեծ նշանակություն ու դերակատարում ունեն կանայք: Եթե դիտարկենք ՔՀԿ-ներին, ովքեր ակտիվ են, աշխատում են հանուն հանրության, հանուն համայնքների զարգացման ու խնդիրների լուծման, նրանց մեծամասնությունը կանանց կողմից ստեղծված կամ կանանց կողմից ղեկավարվող է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն