Տեղական քաղաքականություն

Մեր հասարակությունը շատ դժվար ժամանակներ է ապրում . Հերմինե Գասպարյան

 Մանկավարժի որակավորում ստացած Հերմինեն ավելի քան 15 տարի քաղաքացիական հասարակության ոլորտում է: Գործունեությունը սկսել է դեռ ուսանողական տարիներից, որպես կամավոր:

-Այն ժամանակ կամավորության իսնտիտուտը դեռ զարգացած չէր, կամավորություն անողների մասին էլ ասում էին, որ շահագործում են, որ դա ոչինչ չի տաիս, իսկ ես հստակ հասկանում էի, որ դա ինձ տալիս է կարողությունների զարգացում: Ես պարզ տեսնում էի, որ այն գիտելիքներն ու հմտությունները, որ չեմ ստանում բուհում, ստանում էի տարաբնույթ երիտասարդական ծրագրերին մասնակցելով: Հետագայում նաև որպես աշխատող ներգրավվեցի հասարակական կամակերպությունում և այդպես սկսվեց իմ ուղին: Շատ ծրագրերի եմ մասնակցել, այդ թվում՝ երիտասարդների հզորացման, համայնքների զարգացման, սոցիալական, կրթական, իսկ ոչ ֆորմալ կրթության բնագավառում արդեն որպես դասավանդող եմ հանդես եկել: Այս ճանապարհին և՛ փորձ եմ ձեռք բերել, և՛ գիտելիքներ ու հմտություններ, որոնք կարողացել եմ նաև փոխանցել այլոց:

Քաղաքացիական հասարակության դերն ու նշանակությունը Հայաստանում

-Քաղաքացիական հասարակությունը շատ կարևոր դերակատարություն ունի հասարակության  մեջ, հատկապես հասարակություն-պետություն հարաբերության մեջ: Այն միջնորդի դեր է կատարում, քաղաքացու ձայնը, քաղաքացու հիմնախնդիրները բարձրացնելով և լսելի դարձնելով: Սակայն այս հաարաբերություններն էլ իրենց հերթին պիտի հիմնված լինեն մի քանի սկզբունքների վրա: Մասնավորապես. թափանցիկության, հաշվետվողականության, ներառականության հիման վրա: Այս պահին ՔՀԿ-պետություն հարաբերությունները արդյունավետություն և անարդյունավետության տեսանկյունից միանշանակ գնահատել չի կարելի, որովհետև ՔՀԿ-ներն էլ տարբեր են և տարբեր մոտեցումներ են ցուցաբերում խնդիրներին: Որոշները ձեռք են քաշել պետությունից և փորձում են իրենց ոլորտում ինչ-որ  գործ անել, փոփոխություն բերել, հույսը չդնելով պետության վրա, ինչ-որ տեղ հիասթափված լինելով տարբեր հանգամանքներից: Կան նաև այնպիսիք, որոնք փորձում են շահերի պաշտպանության գործիքակազմի միջոցով հասարակության տարբեր խմբերի, մասնավորապես մարգինալացված խմբերի խնդիրները բարձրաձայնել ու որոշակի քայլերի հաջորդականությամբ ազդել քաղաքականությունների մշակման վրա:

Քաղաքացիական հասարակությու-պետություն փոխհրաբերությունը

-Այս կառույցները չեն կարող չհամագործակցել պետության հետ, քանզի եթե ուզում ես քաղաքականություն փոխել՝ մյուս կողմը պետությունն է, և պիտի երկխոսության մեջ մտնես պետական կառավարման մարմինների հետ: Կան այնպիսի կառույցեներ, որոնք ընտրում են բոյկոտի, պայքարի, արշավների մեխանիզմները: Այս ամենը պայմանավորված է նաև նրանով, թե տվյալ կառույցը որ ոլոտում է գործուեություն ծավալում: Կան հագիստ, համագործակցային ոլորտներ, օրինակ՝ կրթությունը, առողջապահությունը, մինչդեռ կան ոլորտներ, օրինակ՝ ռազմական, բնապահպանական և այլն,  որտեղ հակազզդեցությունը, խնդիրներն ավելի շատ են և երկխոսելը մի փիչ ավելի դժվար է լինում:

 Քաղաքացիական հասարակություն-հանրություն փոխհրաբերությունը

-Միանշանակ չենք կարող գնահատել, որ հանրության կողմից կա լիարժեք վստահություն ՔՀԿ-ների հանդեպ: Երևի պատճառն այն է, որ մեր հասարակությունը շատ դժվար ժամանակներ է ապրում, հաշվի առնելով այն գործոնները և իրադարձությունները, որի միջով անցանք վերջին տարիներին և հանրության մոտ վստահությունը պակասել է բոլորի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *