ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` 2018 թվականի հուլիսից ոստիկանությունում գործում է վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որում ներառված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Օպերատիվ աշխատանքային խմբի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, սև ցուցակից հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնակգրային տվյալները և դիմանկարն օգտագործելով օնլայն վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 181 հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր և այս պահին կատարվում է նախաքննություն: Հիմնականում քաղաքացիները ոստիկանությունում հաղորդում են տվել հետևյալ իրավիճակներից ելնելով։
Օրինակ՝ վարկային մի կազմակերպության աշխատակիցը կամ այդպիսին ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված հեռախոսը և չի տրամադրել խոստացված գումարը, մեկ այլ վարկային կազմակերպության աշխատակից վերցրել է քաղաքացու անունով ապառիկ եղանակով գնված շինարարական ապրանքները և չի տրամադրել խոստացված գումարը, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, քաղաքացուն իբրև օրինական հիմունքներով տրամադրված վարկի միջնորդավճար, հափշտակել է 230.000 դրամ, տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը և աշխատակիցները քաղաքացու անունով վարկ տրամադրելու պատրվակով տեխնիկայի վաճառքի խանութում կնքել են ապառիկի պայմանագրեր խարդախությամբ տիրացել երեք հեռախոսներին՝ չտրամադրելով մոտ 800.000 դրամը։ Մեկ այլ դեպքում քաղաքացին սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի անձի հետ, որի առաջարկով 500-ից 1.000 դոլարի դիմաց իր անվամբ անվանափոխել է նրա ավտոմեքենան և գրավադրել։ Դրա դիմաց անձը ստացել է 2.496.000 դրամ վարկ, խաբեությամբ հափշտակել մեքենան՝ չկատարելով խոստումները։ Այս դեպքերը երկար կարելի է թվել։
Մանրամասն՝ այստեղ
0 Մեկնաբանություն