-Վանաձորում, Լոռու մարզում քաղաքացիները և մի շարք քաղաքական ուժեր մասնակցել են հեղափոխությանը: Փափոխություն եղել է միայն մարզպետարանում՝ մարզպետի և փոխմարզպետի և մի քանի վարչությունների պետերի փոփոխությամբ, լինելով իշխող ուժի առաջին ներկայացուցիչը՝ կասե՞ք ինչ փոխվեց մեր մարզում:
Շատ են խոսում, որ հեղափոխությունը չի հասել Լոռու մարզ, բայց փոխվեց բարոյահոգեբանական վիճակ, մարդկանց դեմքին ժպիտ առաջացավ, հույս առաջացավ: Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որ լուծված չեն և այս կարճ ժամանակահատվածում դա հնարավոր չէր անել: Ես ուզում եմ այստեղ վարչապետի խոսքը մեջբերեմ. «Եթե մենք ուզում ենք բնակարան կառուցել կամ վերանորգել՝ դա մեկ օրում կամ տասը օրում չենք կարող անել, կամ հարսանիքից հետո՝ մի ամսում երեխա ունենալ…»:
Ինչ վերաբերում է նրան, որ համայնքապետեր չեն փոխվել, ապա նրանք ընտրված մարմիններ են և ապահովված են օրենքով, և կարող եմ ասել, որ 3-4 համայնքներում բողոքների հիման վրա հարուցվել են քրեական գործեր:
-Պարոն Խաչատրյան, այդ բացահայտումների շարքում թերևս ուշագրավ էին հիմնադրամների մասով բացահայտումները, որտեղ ակնհայտ կոռուպցիոն դրսևորումներ կան և ես շատ նրբանկատորեն կմոտենամ հարցին, քանի որ հիմնադրամներից «Լոռու դպրոց» հիմնադրամի ղեկավարը ձեր հայրն է, կարող եք նաև չպատասխանել:
«Լոռու դպրոց» հիմնադրամի գործով նույնպես զբացվում են իրավապահները: Ես ուզում եմ հիշեցներլ, որ 2008 թ. , որ մեր ընտանիքը ընդդիմադիր էր բազմաթիվ անգամ ստուգել են, գալիս՝ քրքրում էին, բայց չէին գտնում ոչինչ, 10 դրամի խախտում անգամ չեն գտել: Հիմնադրամների գործունեությունը օրենքով է ամրագրված, թող իրավապահ մարմինները զբաղվեն:
-Առողջապահության հիմնադրամինը, օրինակ, եղել է պարտադրանք:
Կողմերից մեկն ասում է եղել է պարտադրանք, մյուսն ասում է՝ չի եղել, թողենք իրավապահներին այդ հարցը:
-Դուք ուսումնասիրություններ եք կատարում տարբեր ոլորտներում, կոնկրետ ձեր, ՔՊ քվոտայով փոխմարզպետներիդ ու մարզպետի գործողությունները տարբեր են, առանձին: Դուք ձեր մասով կասե՞ք կոնկրետ քանի խնդիր է լուծվել այդ ուսումնասիրությունների արդյունքում, բացի ժպիտն ու հույսը:
Ես բնական եմ համարում, որ իմ և մարզպետի գործողությունները տարբեր կարող են լինել, բայց ասեմ, որ դա չի խանգարում մարզպետարանի աշխատանքներին և մենք շատ լավ գիտակցում ենք, որ այդ գիծը պիտի չանցնենք, որովհետև դրանից կտուժի մարզը: Իսկ ինչ վերաբերում ուսումնասիրություններին՝ դրանք ընթացքի մեջ են: Վերջերս Թումանյան, Դսեղ համայնքներում կարկուտը վնասել է, մենք դիմել ենք կառավարություն, բայց կառավարությունը ինչ պատասխան կտա՝ ես չգիտեմ, կամ գայլերի կողմից ընտանի կենդանիների հոշոտումը, էլի դիմել ենք կառավարություն, բայ չգիտեմ, ինչ պատասխան կտան:
Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:
Հարցազրույցը վարեց՝ Նարինե Ավետիսյանը
Vanadzorum vonc vor hexapoxutyun chlini hin kextot qaxaq@ shnerov liq@ qaxaqapetaran@ kanach taracqner e vacharum vor chikareli parz apacuyc el grin plazai dimac@ porel xanut en sarqum. Mi qNi amis araj el poxvarchapeti het marzper@ gloria kari fabrika er aycelel. Ardyoq paron marzpet@ chgiti inch e katarvum ayntex strkaturakan karger ov iravunq uni azat artahaytvi ira iravun@ nerkayacni anmijapes tak@ qanden durs anen. Ba artajamer@ minchev 9 10. Droshak en sarqel Darbinyan@ qani ashxatatex e bacel hnenc chi vor et mardkan henc hnenc e pox talis iranc qrtinqn e talis poxaren@ milionner e ashxatym et banvornerov. ba vorosh kananc mafian gorcadur tnoren brigadirner, Suciliayi mafyan glux@ qarna tvel. chi tesnum paron marzpetz@