Հուլիսի 25-ին ՀՔԾ-ում Մարտի 1-ի գործով հարցաքննվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը։
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Բեջանյանը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով վերլուծեց այդ հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ժեստերի նշանակությունը, ինչպես նաև նրա խոսքի և այդ ժեստերի միմյանց համապատասխանելը։
«Ընդհանուր առմամբ՝ նրա ժեստերն ու խոսքը միմյանց համապատասխանում էր, բայց պետք է ասեմ նաև, որ Քոչարյանը բանակցությունների բավականին լուրջ դպրոց է անցել և նա շատ լուրջ կարողանում է տիրապետել իր մարմնի լեզվին․ տեսանյութում երևում է, որ նա նստած է շատ ազատ, ձեռքերն ու ոտքերն ազատ են դրված, ինչը խոսում է այն մասին, որ, եթե նա տիրապետում է ժեստերի տեխնիկային, ապա գիտի ինչպես անել, որ անգամ ստելու պարագայում՝ դա համոզիչ թվա։
Իմ տպավորությամբ՝ նա համոզված էր իր հրամանների մեջ, որ դրանք ճիշտ են եղել և նրա կարծիքով ՝ այդպես էլ պետք է լիներ, մյուս կողմից՝ լարվածությունը, տագնապը, իհարկե կար, որը նա վարպետորեն փորձում է թաքցնել , բայց նրա դաստակներից ու մատերի շարժումներից, մատերի դիրքից, մկանային լարվածությունից երևում էր, որ տագնապ կա նրա մեջ, ինչը նման մեղադրանք առաջադրելու դեպքում բնական է, որ պիտի լիներ։ Հարցազրույցի ընթացքում հայացքը շատ սուր էր և հաստատակամ, ինչպես նաև ներքին ագրեսիա կար, ինչը նշանակում է, որ եթե տրամադրվել է ինչ-որ բանի, ապա մինչև վերջ գնալու է։
Ամբողջ հարցազրույցի մեջ 1-2 դրվագ եղավ, որտեղ նրա խոսքը վստահ չէր հնչում կամ այդքան համոզիչ չէր՝ արտակարգ դրություն մտցնելու դրվագը և այդ գործողություններին բանակի մասնակցության վերաբերյալ խոսքը։ Մինչև այս կետերին հասնելը նրա ձայնը, խոսքը բավականին պարզ էր, հաստատակամ, բայց այստեղ արդեն կային դադարներ և այդ պահերին նրա ձեռքերի ժեստիկուլյացիան խոսում էր նրա մասին, որ կարծեք թե դա այդքան էլ համոզիչ չէ և, երբ ձեռքերը դեպի ներս են ուղղված կամ փակ են լինում, ապա նշանակում է, որ ինչ-որ բան ես թաքցնում, բացի դրանից ջղաձգվածություն կար, որը նա փորձում էր պահել»,- պարզաբանեց հոգեբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն